«Երեխաների հատուկ ստեղծագործական կենտրոն» ՊՈԱԿ
Այս հոդվածը կարող է վիքիֆիկացման կարիք ունենալ Վիքիպեդիայի որակի չափանիշներին համապատասխանելու համար։ Դուք կարող եք օգնել հոդվածի բարելավմանը՝ ավելացնելով համապատասխան ներքին հղումներ և շտկելով բաժինների դասավորությունը, ինչպես նաև վիքիչափանիշներին համապատասխան այլ գործողություններ կատարելով։ |
Այս հոդվածը կատեգորիայի կարիք ունի։ Դուք կարող եք օգնել նախագծին՝ կատեգորիա գտնել կամ ստեղծել ու ավելացնել հոդվածին։ |
«Երեխաների հատուկ ստեղծագործական կենտրոն» ՊՈԱԿ-ը ՀՀ ԿԳՄՍ նախարարության ենթակայությամբ հաշմանդամություն ունեցող, ծնողազուրկ, կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող և սոցիալապես անապահով երեխաների համար իրականացում է արվեստի և արհեստի ոլորտում անվճար գեղարվեստական կրթություն:
Կազմակերպության հիմքը
[խմբագրել | խմբագրել կոդը]«Երեխաների հատուկ ստեղծագործական կենտրոն» ՊՈԱԿ-ը կամ «ԵՀՍԿ» ՊՈԱԿ-ը ունի շուրջ 947 շահառու երեխա և 145 խմբակ Երևանում և Հայաստանի հինգ մարզերում։ Կենտրոնն իր գործունեությունն իրականացնում է ՀՀ Լոռու մարզի «Վանաձորի տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոն» ՊՈԱԿ-ում, «Սպիտակի տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոն» ՊՈԱԿ-ում, Ստեփանավանի «Սոցիալ-կրթական կենտրոն» -ում, Գեղարքունիքի մարզի «Գավառի մանկատուն» ՊՈԱԿ, «Շիրակի մարզի երեխայի և ընտանիքի աջակցության կենտրոն» ՊՈԱԿ-ում,Արարատի մարզի «Խարբերդի մասնագիտացված մանկատուն» ՊՈԱԿ-ում, Կոտայքի մարզի «Աբովյանի երեխաների աջակցության կենտրոն» ՀՈԱԿ-ում, «Հենաշարժական համակարգի խախտումներ ունեցող երեխաների Երևանի թիվ 17 հատուկ դպրոց»-ում, «Երևանի Լսողության խանգարումներ ունեցող երեխաների հատուկ կրթահամալիր» ՊՈԱԿ-ում, Հայ Առաքելական եկեղեցու Գուգարաց թեմի Կրթական կենտրոնում և Հայ Օգնության Ֆոնդի «Երեխաների աջակցության կենտրոն» հիմնադրամում։
Կենտրոնի նպատակները
[խմբագրել | խմբագրել կոդը]- Երեխաների և պատանիների գեղարվեստական կրթության և գեղագիտական դաստիարակություն
- Մասնագիտական կողմնորոշում
- Երեխաների ստեղծագործական ներուժի բացահայտում ու ժամանակակից աշխարհում նրանց լիարժեք ինտեգրում
- Միջազգային փորձի տեղայնացում
- Ազգային, համամարդկային արժեքների ոգով դաստիարակված անձի ու քաղաքացու ձևավորում
- Խոցելի խմբերի կարողությունների, արարելու և աշխատելու ներուժի բացահայտում, կարծրատիպերի կոտրում
Ծրագրեր
[խմբագրել | խմբագրել կոդը]- ԵՀՍԿ ՊՈԱԿ-ը ՀՀ կրթության գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ նաև իրականացնում է «Երաժշտական և արվեստի դպրոցներում ներառականության ապահվանն ուղղված դասընթացներ» ծրագիրը, որի նպատակն է ստեղծել միջավայր, որտեղ կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաները չմեկուսացվեն ընդհանուր կրթական համակարգից, կարողանան ստանալ ներառական ու որակյալ կրթություն և չզրկվեն գեղարվեստական կրթություն ստանալու իրավունքից։ 1
- ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ֆինանսավորմամբ և աջակցությամբ «Երեխաների հատուկ ստեղծագործական կենտրոն» ՊՈԱԿ-ն իրականացնում է նաև «ՔՈ ԱՐՎԵՍՏԸ ԴՊՐՈՑՈՒՄ. մասնագիտության որոնումներում» հանրապետական ծրագիրը, որը միտված է երեխաների մասնագիտական կողմնորոշմանը, հոգևոր զարգացմանը, արվեստի ճյուղերի ճանաչմանն ու հայ արվեստագետների հանրային ճանաչելիության բարձրացմանը։ 2
- ԵՀՍԿ ՊՈԱԿ-ի իրականացրած լայնամասշտաբ միջոցառումներից է «Ֆրեսկո» արդի արվեստի և հոգևոր ֆիլմերի միջազգային ներառական փառատոնը, որն իրականացվում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ շուրջ 10 տարի:3 4 Արխիվացված 2023-08-01 Wayback Machine
- ԵՀՍԿ ՊՈԱԿ -ը իրականացնում է «Զատկական փառատոն» միջոցառումը։ Փառատոնում ներկայացվում են «Երեխաների հատուկ ստեղծագործական կենտրոն» ՊՈԱԿ-ի շուրջ սաների և այլ մասնագիտացված կազմակերպությունների սաների ձեռքի աշխատանքները։ Երեխանները համերգային ծրագրում հանդես են գալիս երաժշտական համարներով։ Համերգային ծրագրում ընդգրկվում են նաև սիրված երաժիշտներ, պարային խմբեր։ ԵՀՍԿ ՊՈԱԿ- ի սաները ներգրավվում են մասշտաբային միջոցառմանը, որը նպաստում է նրանց ինքնադրսևորմանը և նոր որակների, հմտությունների ձևավորմանը։5
Ծանոթագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]https://escs.am/am/news/10340 https://factor.am/540703.html https://168.am/2023/01/24/1823212.html https://hy.armradio.am/2023/05/30/%D5%B6%D5%A5%D6%80%D5%A1%D5%BC%D5%A1%D5%AF%D5%A1%D5%B6%D5%B8%D6%82%D5%A9%D5%B5%D5%B8%D6%82%D5%B6%D5%9D-%D5%B6%D5%A1%D6%87-%D5%B4%D5%B7%D5%A1%D5%AF%D5%B8%D6%82%D5%A9%D5%A1%D5%B5%D5%AB%D5%B6-%D5%AF/ https://hmk.am/?s=%C2%AB%D4%B5%D6%80%D5%A5%D5%AD%D5%A1%D5%B6%D5%A5%D6%80%D5%AB+%D5%B0%D5%A1%D5%BF%D5%B8%D6%82%D5%AF+%D5%BD%D5%BF%D5%A5%D5%B2%D5%AE%D5%A1%D5%A3%D5%B8%D6%80%D5%AE%D5%A1%D5%AF%D5%A1%D5%B6+%D5%AF%D5%A5%D5%B6%D5%BF%D6%80%D5%B8%D5%B6%C2%BB+%D5%8